Image resultՄայիսի 22-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում սկսվել է դատական գործընթացը 2016 թվականի հուլիսի պետական հեղաշրջման փորձի 221 ենթադրյալ մասնակիցների նկատմամբ: Այդ մասին հայտնում է Hürriyet Daily News-ը:

Մեղադրյալի աթոռին ապստամբության մեղադրանքով գտնվում է 24 գեներալ, 26 գնդապետ և փոխգնդապետ: Բարձրաստիճան զինվորականներին մեղադրում են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի գրավման մեջ:

Ներկայումս բանտարկված է 200 մարդ, 9-ը տնային կալանքի մեջ են, իսկ 12-ը փախուստի մեջ, որոնց թվին է պատկանում հեղաշրջման փորձի գլխավոր հրահրողը` ԱՄՆ-ում գտնվող իսլամական ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել