Տունը ամեն մարդու համար սրբազան վայր է: Միայն այնտեղ կարելի է լիարժեք խաղաղություն և ներդաշնակություն զգալ: Եվ այնուամենայնիվ, պատահում է, որ տան մեջ հայտնվում է նեգատիվ էներգետիկա: Դրանից անպայման պետք է ձերբազատվել, այլապես այն կսկսի ազդել Ձեր էմոցիոնալ վիճակի վրա, իսկ վատագույն դեպքում՝ նույնիսկ առողջության վրա:

Եթե դուք սկսել եք անպատճառ հոգնածություն, տխրություն և ապատիա զգալ, ապա Ձեզ հարկավոր է մաքրել տունը նեգատիվից: Ահա դա անելու հրաշալի մեթոդներից մեկը:

Ձեզ հարկավոր կլինի

  • Թափանցիկ բաժակ
  • Սպիտակ քացախ
  • Գրանուլացված աղ
  • Մաքուր ջուր

Ինստրուկցիա

Բաժակի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները և դրեք այն վայրում, որտեղ ամենաշատ ժամանակն եք անցկացնում: Պատրաստեք այդպիսի բաժակներ բոլոր այն վայրերի համար, որտեղ ցանկանում եք մաքրազերծել:

24 ժամից գնահատեք՝ բարձրացե՞լ է արդյոք աղը: Եթե այո, ապա լվացեք բաժակը և կրկնեք այդ պրոցեդուրան: Կրկնեք այնքան, քանի դեռ աղը չի դադարել բարձրանալ: Երբ դա տեղի ունենա, կարելի է դադարեցնել, որովհետև դա նշանակում է, որ Ձեր տունը մաքրվել է:

Ինչպե՞ս է դա աշխատում

Աղը օդում բացասական իոններ է առաջացնում, իսկ դրանք իրենց հերթին՝ դրական թրթիռներ: Այս մեթոդը իրոք լավն է, քանի որ Ձեզանից առանձնակի ջանքեր չի պահանջում, փոխարենը տալիս է հրաշալի արդյունք:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել