Այս երկակի կտավը կոչվում է «Դեսպանները» (անգլ.՝ The Ambassadors) և նկարված է վերածննդի շրջանի գերմանացի նկարիչ Հանս Հոլբայն Կրտսերի կողմից 1533 թվականին:

  

Բնորդներին բնութագրելու համար Հոլբայնը հմտորեն օգտագործել է տարբեր ատրիբուտներ։ Դեսպանները երկու շքեղ հագնված տղամարդիկ են՝ Լոնդոնում Ֆրանսիայի դեսպան Ժան դե Դենտևիլը և եպիսկոպոս Ժորժ դե Սելվը։ Նրանք պատկերված են բազմաթիվ առարկաներով բեռնված բարձր սեղանի առջև։ Առարկաները հուշում են պատկերված մարդկանց կրոնական, մտավոր և գեղարվեստական հետաքրքրությունների մասին։

Ձախ կողմում Ժան դե Դենտևիլն է՝ առավել ճոխ հանդերձանքով, ինչը նրա կերպարն էլ ավելի կարևոր է դարձնում: Եթե ուշադիր նայեք, Ժանի ձեռքը դաշյունի վրա է, որի վրա էլ փորագրված է «AET SUAE 29», ինչը թարգմանաբար նշանակում է «Նա 29 տարեկան է»: Այստեղից հասկանում ենք, որ դեսպանը 29 տարեկան է: 

Բայց մեկ շատ այլ կարևոր բան կա, որը նկարիչը թաքցրել է այս կտավում և որը քչերն են ի վիճակի տեսնել:

Դուք դա կարող եք տեսնել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել