Դեպքը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայում մի քանի օր առաջ: Տեղի բնակիչները սովորություն ունեն այն վայրերում, որտեղ ջուր կա, ջրհորներ փորել և դրա պատերն ամրացնել քարերով: Երբեմն այդ ջրհորների խորությունը հասնում է 100 մետրի: Ահա այդպիսի մի 60-մետրանոց ջրհոր էլ ընկել էր Toyota Land Cruiser V8 ամենագնացը: 

Փրկարարները դուրս բերեցին մեքենան և զարմանքով տեսան, որ դրա վարորդը ողջ է, ավելին՝ ընդամենը ուղեղի ցնցում և մի քանի քերծվածք է ստացել՝ գլխով դիմապակուն հարվածելու հետևանքով:

         

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել