Operativ.am-ը գրում է․

Image result

«Google» ընկերությունն ու ՄԱԿ-ը թողարկել են «Searching for Syria» կայքը, որում հավաքված են Սիրիայի պատերազմի մասին նյութերը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Techcrunch»-ին:

Կայքում հավաքված են Սիրիայի ռազմական կոնֆլիկտի մասին առանցքային փաստերը, որոնք թույլ են տալիս գնահատել դրա հետևանքները: Կարճ տեքստային լուծումները լրացվում են ինֆոգրաֆիկայով, փաստավավերագրական լուսանկարներով և սիրիացի փախստաականների անձնական պատմություններով:

Բացի այդ, կայքը համայնապատկերային լուսանկարներ և տեսանյութեր ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներից, որոնք մասամբ տուժել են կամ ամբողջովին ավերվել կոնֆլիկտի ընթացքում:

«Մինչև 2011 թվականը ռազմական գործողությունների սկիզբը Սիրիան կենդանի երկիր էր: Մինչև պատերազմը երկիր էր ժամանում 8.5 միլիոն զբոսաշրջիկ, ինչը երեք միլիոնով շատ է, քան Ավստրալիա են այցելում: Սակայն մեր իմացած Սիրիան այլևս գոյություն չունի»,- նշվում է կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել