Image result for меркури фредиՖարուխ Բուլսարան, ում մենք գիտենք որպես Queen խմբի պաշտամունքային վոկալիստ Ֆրեդի Մերկուրի, շատ է տառապել իր հիվանդությունից, ուժեղ ցավ է զգացել և կորցրել է ոտնաթաթը: Այդ մասին Sunday Times-ին պատմել է խմբի կիթառահար Բրայան Մեյը:

Կիթառահարի խոսքերով` Ֆրեդին գործընկերներից ոչ ոքի չի ասել իր խնդիրների մասին, սակայն մի օր համենայնդեպս իր ոտքը ցույց է տվել Բրայանին, որից հետո նրանից ներողություն է խնդրել վշտացնելու համար:

«Ես վշտացած չեմ, Ֆրեդի, գուցե միայն այն պատճառով, որ հասկացա, որ դու ստիպված ես դիմանալու այդ սարսափելի ցավին»,- ասել է Մեյը:

Նա նշել է, որ ոտնաթաթից համարյա ոչինչ չէր մնացել: Մեյը վստահ է, որ եթե Մերկուրին «մի փոքր էլ դիմանար, նա կլիներ մեզ հետ», քանի որ ՁԻԱՀ-ը և ՄԻԱՎ-ը այլևս մահացու հիվանդություններ չեն:

Հիշեցնենք, որ Մերկուրին մահացել է 1991 թվականին: Իսկ մի փոքր ուշ, հենց այդ տարի, հայտնվել է ՁԻԱՀ-ով և ՄԻԱՎ-ով տառապող մարդկանց համար առաջին դեղամիջոցների նմուշները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել