Գարեջուրն ավելի շատ B վիտամին և սպիտակուց է պարունակում, քան գինին, բայց ունի նույն հակաօքսիդանտ ազդեցությունը, ինչ գինին:

 

Գարեջուրը նաև որոշ հանքանյութերի հրաշալի աղբյուր է, որոնք կարևոր դեր են խաղում մարսողական շատ գործընթացներում:

Ֆլավոնոիդների մեծ պարունակության շնորհիվ այն գործում է որպես հզոր հակաօքսիդանտ:

Գարեջրի օգտակարությունը նկատելի է դառնում չափավոր օգտագործման դեպքում:

Շատ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ գարեջուրն ունի տարբեր զարմանալի առավելություններ առողջության համար, թեև հաճախ անառողջ է համարվում:

Խոսքը գարեջրի չափավոր օգտագործման մասին է (օրական 2 խմիչք տղամարդկանց համար և 1՝ կանանց), ոչ թե ամբողջ գիշեր խմելու:

Ներկայացնում ենք գարեջրի չափավոր օգտագործման առավելությունները՝

  • Ամեն օր գարեջուր խմելու դեպքում սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը կնվազի: Գարեջուրը պարունակում է վիտամին B6, որն օգնում է պաշտպանել սրտի հիվանդություններից: Այն նաև կարող է կանխել արյան մակարդուկների առաջացումը՝ կանխելով բլոկները կորոնար զարկերակներում: Գարեջրի չափավոր օգտագործումը նաև նվազեցնում է բորբոքման, աթերոսկլերոզի ռիսկը: Վերջերս կատարված ուսումնասիրությունները հաստատեցին, որ գարեջուրը 60%-ով նվազեցնում է սրտի նոպայի ռիսկը:

  • Գարեջրի օգտագործումը 40%-ով նվազեցնում է երիկամներում քարերի առաջացման ռիսկը: Գարեջուրը քիչ նատրիում և շատ կալիում, մագնեզիում է պարունակում, ինչը բերում է երիկամների քարերի ռիսկի նվազման:

  • Գարեջրի չափավոր օգտագործումը մեծացնում է ոսկրային խտությունը՝ այդպիսով նվազեցնելով կոտրվածքների և օստեոպորզի ռիսկը: Շատ կրեմնիում է պարունակում, ինչը կանխում է օստեոպորզը:

  • Օրական մեկ բաժակ գարեջրի օգտագործումը կարող է օպտիմալացնել վիտամին B-ի մակարդակը, քանի որ գարեջուրը հարուստ է В1, В2, В6 և В12 վիտամիններով:

  • Գարեջրում պարունակվող վիտամինները կարող են մաշկը դարձնել հարթ, երիտասարդ և առողջ, մաշկին օգնում են վերականգնվել և նվազեցնում են պիգմենտացիան:

  • Գարեջրում պարունակվող նիկոտինային թթուն կարող է օգնել արագ քնել, նվազեցնում է սթրեսը:

  • Գարեջրի չափավոր օգտագործումը նաև նվազեցնում է Ալցգեյմերի հիվանդության և դեմենցիայի առաջացման ռիսկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել