Image resultՏնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության աշխատակիցները պարզել են, թե որ երկրի բնակիչներն են ավելի շատ տառապում ճարպակալումից:

«Ամենագեր երկրների» վարկանիշը գլխավորել է ԱՄՆ-ն: Հետազոտության արդյունքների համաձայն՝ 15 տարեկանից մեծ ամերիկացիների 38.2%-ը տառապում է ավելորդ քաշից:

Երկրորդ տեղում է Մեքսիկան: Այդ երկրի բնակչության 32.4%-ը ունի ճարպակալության հետ կապված խնդիրներ: Երրորդ տեղում է Նոր Զելանդիան: Այնտեղ ճարպակալումից տառապում է ավելի քան 30%-ը:

Նվազագույն ցուցանիշ ունի Ճապոնիան: Այստեղ ավելորդ քաշ ունի բնակչության միայն 3.7 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել