Թուրքաբնակ սյունակագիր Նուրջան Քայան անդրադարձել է Թուրքիայի տարածքում հայ համայնքի կրթության և մայրենին ուսանելու հետ կապված խնդիրներին՝ ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ երկրի բնիկները հանդիսացող հայերն այսօր ստիպված են առանձին պայքար մղել իրենց երեխաներին այստեղ հայալեզու կրթության տալու համար:
Թուրքական artigercek.com կայքում հրապարակված «Մի դիմադրության պատմություն» վերնագրով հոդվածում Քայան շեշտում է, որ Հայոց ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական դպրոցներն ավերվել կամ փակվել են, և այժմ հայկական վարժարաններ գործում են միայն Ստամբուլում, որտեղ էլ կենտրոնացել է քրիստոնյա հայ համայնքի մեծ մասը:
Նուրջան Քայայի հոդվածը ներկայացնում ենք ստորև՝ որոշակի կրճատումներով.
«Բազմաէթնիկ, բազմակրոն և բազմալեզու Օսմանյան կասրությունում 1894թ.-ի դրությամբ ոչ մահմեդական ժողովուրդներին պատկանող 6.437 դպրոց կար: Աշխարհագրական և ժողովրդագրական տեսանկյունից հետզհետե փոքրացած կայսրությունում տարբեր պատմական իրադարձությունների պատճառով տեղի ունեցած ինտենսիվ արտագաղթերի հետևանքով 1913թ.-ի դրությամբ այդ դպրոցների քանակը հասավ 2.580-ի: Դրանցից 1.084-ը հայերին են պատկանել: Որոշ աղբյուրներ հիշատակում են անգամ 1.716 հայկական դպրոցի անուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/05/22/istanbul-armenians/2379649
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել