Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը ցուցադրել է «Պուկիսոն-2» հրթիռի արձակման տեսանյութը: Հոլովակում ցուցադրված են նաև հրթիռի արձակման նախապատրաստական աշխատանքները:

Նշենք, որ Հյուսիսային Կորեան հրթիռն արձակել է մայիսի 21-ին: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն անձամբ է հետևել հրթիռի արձակմանը, որն, անցնելով 500 կմ, ընկել է Ճապոնական ծովը:

Ճապոնացի մասնագետները ճապոնական հեռուստաալիքի եթերում հայտարարել են, որ օգտագործվել է սառը արձակման տեխնոլոգիա, իսկ հրթիռն աշխատում է պինդ վառելիքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել