Newmag-ը գրում է.
Ինտերնետի բյութի տարածքը  հուզած վերջին նորությունը բլոգեր Չարլի Ռոուզն է: Նա նկարահանում է վիդեոհոլովակներ` ինչպես շպարվելու մասին, խոսում ու ցույց է տալիս, թե ինչ բյութի թրենդներ կան այսօր: Նման վիդոբլոգ վարող մյուս աղջիկներից բլոգերը տարբերվում է տարիքով, նա ընդամենը 5 տարեկան է:  Նա ամենևին հետ չի մնում իր տարիքով գործընկերներից, իհարկե, անզեն աչքով էլ նկատելի է, որ փոքրիկին օգնում են: Չարլին արդեն երկրպագուներ էլ ունի: Նրանով հիանում են, բայց նաև շատերի մոտ առաջացնում է հարց` արդյոք դիմահարդարումն ու շպարն անվտա՞նգ են երեխաների համար:
Պարբերաբար, քննադատությունների տեղատարափ է սկսվում մանկական գեղեցկության մրցույթների շուրջ: Դրանց կազմակերպիչներին մեղադրում են մանկական կերպարի սեքսուալիզացիայի համար: Մեծ քննարկումների առիթ դարձավ նաև TLC հեռուստաալիքի Toddlers and Tiaras շոուն:  Այս հեռուստաշոուի սքրինշոթերը հաճախ են հայտնվում սոցցանցերում ու դառնում քննարկումների առիթ: Here Comes Honey Boo Boo ռեալիթի շոուն էլ առաջարկում է հետևել մրցույթում «ոչ ստանդարտ» հաղթողի` Ալանա Տոմպսոնի  կյանքին: Շոուն պատմում է, թե ինչպես է աղջիկը փորձում քաշ գցել, ջրի երես են դուրս գալիս ընտանեկան անառողջ հարաբերությունները, իսկ վերջում շոուն շատ արագ փակվեց, քանի որ լուրեր տարածվեցին, թե աղջկա մայրը գաղտնի կապվել է մի մարդու հետ, ով մեղադրվում էր ավագ դստերը պղծելու մեջ: Անցյալ տարի փակվեց նաև Toddlers and Tiaras շոուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել