Հոքինգը հրապարակել է մարդկության հարատևության պայմանըPanARMENIAN.Net-ը գրում է.

Հայտնի բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը մարդկության հարատևության գլխավոր պայմանն է հայտնել: Գիտնականը դա արել է Starmus IV Գիտության և արվեստի միջազգային փառատոնին ընդառաջ, որը կայանալու է 2017-ի հունիսի 18-23-ը նորվեգական Տրոնհեյմ քաղաքում: Փորձագետի կարծիքը հրապարակել է The Independent-ը:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է սկսենք բնակության համար պիտանի այլընտրանքային մոլորակների որոնումը», հայտնում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ Սթիվեն Հոքինգը ասել էր, որ այլմոլորակային քաղաքակրթությունների որոնումները կարող են այնքան լավ չավարտվել, ինչպես պատկերացնում են որոշ գիտնականներ: Ըստ Հոքինգի, հանդիպումն այլմոլորակայինների հետ կարող է տեղի ունենալ «հալածող- հալածյալ» սխեմայով:

2017-ի մարտին Հոքինգը հավանություն տվեց համաշխարհային կառավարություն ստեդծելու գաղափարին: Ըստ նրա, դա թույլ կտա կասեցնել մարդու ագրեսիան, մասնավորապես, կենսաբանական կամ միջուկային պատերազմը, որոնք, ըստ նրա, սպառնում են մարդկությանը:

Հոքինգի գլխավոր գիտական արդյունքը կապված է սև անցքերի ճառագայթման նկարագրության հետ: Նա մեծ ճանաչում ստացավ 1988-ին, երբ լույս տեսավ նրա գիտահանրամատչելի «Ժամանակի սեղմ պատմությունը» գիրքը, որը թարգմանվեց տասնյակ լեզուներով և հրատարակվեց ընդհանուր առմամբ 10 մլն տպաքանակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել