Panorama.am-ը գրում է.

Եմենում վերջին մեկ ամսվա ընթացքում խոլերայից պաշտոնական տվյալներով մահացել է 250 մարդ, օրական հարյուրավոր մարդիկ վարակվում են և հոսպիտալացվում:

BBC գործակալության փոխանցմամբ՝  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ քաղաքացիական պատերազմով բռնկված երկրում խոլերան մեծ արագությամբ տարածվում է: Ամենից շատ հիվանդներ հանդիպում են Եմենի մայրաքաղաք Սանայում, որտեղ իշխանություններն արտակարգ իրավիճակ են սահմանել:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Եմենի բնակչության երկու երրորդը (շուրջ 8 մլն մարդ) զրկված է խմելու մաքուր ջրից: Խոլերան տարածվում է աղտոտված խմելու ջրի և սննդամթերքի միջոցով: Նշվում է, որ հիվանդության ընթացքը ծանր է, և առանց բուժօգնության մահը վրա է հասնում հաշված ժամերի ընթացքում:

Ամբողցջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել