Newmag.am-ը գրում է.

Ինչու չի կարելի երեխաներին հագցնել ու զուգել մեծահասակների նման

Ինտերնետի բյութի տարածքը  հուզած վերջին նորությունը բլոգեր Չարլի Ռոուզն է: Նա նկարահանում է վիդեոհոլովակներ` ինչպես շպարվելու մասին, խոսում ու ցույց է տալիս, թե ինչ բյութի թրենդներ կան այսօր: Նման վիդոբլոգ վարող մյուս աղջիկներից բլոգերը տարբերվում է տարիքով, նա ընդամենը 5 տարեկան է:  Նա ամենևին հետ չի մնում իր տարիքով գործընկերներից, իհարկե, անզեն աչքով էլ նկատելի է, որ փոքրիկին օգնում են: Չարլին արդեն երկրպագուներ էլ ունի: Նրանով հիանում են, բայց նաև շատերի մոտ առաջացնում է հարց` արդյոք դիմահարդարումն ու շպարն անվտա՞նգ են երեխաների համար:

Պարբերաբար, քննադատությունների տեղատարափ է սկսվում մանկական գեղեցկության մրցույթների շուրջ: Դրանց կազմակերպիչներին մեղադրում են մանկական կերպարի սեքսուալիզացիայի համար: Մեծ քննարկումների առիթ դարձավ նաև TLC հեռուստաալիքի Toddlers and Tiaras շոուն:  Այս հեռուստաշոուի սքրինշոթերը հաճախ են հայտնվում սոցցանցերում ու դառնում քննարկումների առիթ: Here Comes Honey Boo Boo ռեալիթի շոուն էլ առաջարկում է հետևել մրցույթում «ոչ ստանդարտ» հաղթողի` Ալանա Տոմպսոնի  կյանքին: Շոուն պատմում է, թե ինչպես է աղջիկը փորձում քաշ գցել, ջրի երես են դուրս գալիս ընտանեկան անառողջ հարաբերությունները, իսկ վերջում շոուն շատ արագ փակվեց, քանի որ լուրեր տարածվեցին, թե աղջկա մայրը գաղտնի կապվել է մի մարդու հետ, ով մեղադրվում էր ավագ դստերը պղծելու մեջ: Անցյալ տարի փակվեց նաև Toddlers and Tiaras շոուն:

Սեքսուալիզացիան այս շոուների մեծ, բայց միակ խնդիրը չէ: Չափազանց մեծ ուշադրություն է դարձվում երեխայի գեղեցկության վրա: Հոգեբան Դարյա Գրոշեվան բացատրում է` այն, որ ծնողները զուգում ու զարդարում են իրենց երեխաներին ու ցուցադրում հասարակության առաջ, կոնկրետ հետևանքներ կարող է ունենալ երեխայի հոգեբանության վրա: «Նվազագույնը, մինչև դեռահասության տարիքը, ձևավորվում է երեխայի ինքնագնահատականը: Այն ձևավորվում է տարբեր գործոնների արդյունքում: Դա որպես անհատ զգալն է, սեփական ուժեղ ու թույլ կողմերը ճանաչելն է, ինչն է դուր գալիս, ինչը` ոչ, ինչով է նա  տարբերվում մյուսներից և, ի վերջո, անկախ գնահատակններից ու մրցույթից քո արժեքն ու կարևորությունը զգալն է»:

Հոգբանը պատմում է, որ երեխաներն իրենց ապագա ոճը գտնում են` կախված բնավորությունից ու նախասիրություններից, ու դրա համար նրանց կյանքում պետք է լինի տարածություն: Մանկական գեղեցկության մրցույթները երեխաներին հնարավորություն չեն տալիս երեխաներին ձևավորել հոգեկան կայունություն: Ծանողները կարող են աջակցել իրենց երեխաներին, բացատրել, որ այդքան էլ կարևոր չէ, թե ով կհաղթի մրցույթում: Բայց և այնպես, հոգեկան զարգացման պրոցեսն ամբողջությամբ կառավարել հնարավոր չէ: Բացի այդ, գեղեցկության վրա ուժեղ ակցենտավորումը կարող է աղավաղել երեխայի արժեքների ձևավորումը, իսկ ուռճացված ուշադրության կենտրոնացումը երեխայի արտաքինի վրա, կարող է զարգացնել նարցիստական գծեր:

Ամբողցջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել