Մեծ հայրենական պատերազմի տարիներին ուս-ուսի տված կռվում էին ԽՍՀՄ բոլոր ազգերի որդիներն ու դուստրերը: Յուրաքանչյուր ազգ այս պատերազմում իր հերոսներն է ունեցել:

Ազգեր, որոնք ամենաշատ հերոսներն են ունեցել

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Խորհրդային Միության հերոսներ են դարձել 7998 ռուս, 2021 ուկրաինացի, 299 բելառուսցի: Թվով նրանց հաջորդում են թաթարները՝ 161, հրեաները՝ 107, ղազախները՝ 96, վրացիները՝ 90, և հայերը՝ 89:

Այլ ազգեր

Վրացիներից և հայերից մի փոքր հետ են մնացել ուզբեկները՝ 67 հերոս, մորդվաները՝ 63, չուվաշները՝ 45, ադրբեջանցիները՝ 43, բաշկիրները՝ 38, օսերը՝ 33:

Նրանց հաջորդում են մարիները, թուրքմենները, լիտվացիները, տաջիկները, լատվիացիները և այլք, որոնք 10-18 հերոսներ են ունեցել պատերազմում:

Մնացած ազգերի ներկայացուցիչները ևս խիզախություն են ցուցաբերել պատերազմում, սակայն ունեցել են թվով ավելի քիչ հերոսներ:

«Սխալ» ազգությունների մասին

Տնային տնտեսությունների մակարդակով ԽՍՀՄ-ում գրեթե չկային էթնիկ հակամարտություններ. բոլորն ապրում էին համերաշխ, կողք-կողքի, և իրար վերաբերվում էին եթե ոչ եղբայրաբար, ապա գոնե հարևանաբար: Սակայն պետական մակարդակով եղան ժամանակներ, երբ մի քանի ազգեր «ճիշտ» գործողություններ չէին իրականացնում: Դրանք, առաջին հերթին, ռեպրեսիաների ենթարկված ժողովուրդներն էին և հրեաները:

Այն մարդիկ, ովքեր երբևէ հետաքրքրվել են ղրիմյան թաթարների հարցով, անպատճառ գիտեն Ամեթհան Սուլթանի անունը: Նա լեգենդար օդաչու էր, ով երկու անգամ ստացել է Խորհրդային Միության հերոսի կոչում:

Սխրանքներ են գործել նաև չեչենները: Ինչպես հայտնի է, 1942 թ. դադարեցվեց Չեչնիա-Իգուշեթիայի Հանրապետությունից զինվորների՝ առաջնագիծ կանչը: Սակայն նույն թվականի վերջին, երբ ֆաշիստները ներխուժեցին Հյուսիսային Կովկաս, նրանցից կրկին սկսեցին կամավորներ ուղարկել դիրքեր: Հավաքվեցին շուրջ 18,5 հազար կամավորներ: Նրանք մինչև մահը կռվեցին չեչենա-ինգուշեթական հատուկ գնդի կազմում:

Հրեաների մասին կա թյուր կարծիք, որ նրանք միայն ինտելեկտուալ աշխատանքներ են կարողանում կատարել, իսկ աշխատավորներ նրանցից դուրս չի գա: Դա սխալ է: Մեծ հայրենական պատերազմում 107 հրեաներ են հերոսացել: Նրանք մեծ դեր են ունեցել Օդեսայում պարտիզանական շարժման կազմակերպման գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել