Արցախի Հանրապետության Շահումյան-Սոթք ավտոճանապարհի 25 կմ-ին իրականացվելու է արհեստական քարաթափում պայթեցման միջոցով:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հղում անելով Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայությանը։

Նշվում է, որ ս.թ. մայիսի 23-ին, տվյալ ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու և բոլոր տեսակի ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել Մ-12 (Սյունիքի մարզով) ավտոճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել