Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել է, որ ներկայում աշխարհում կարելի է հույսը դնել միայն Ռուսաստանի և Չինաստանի վրա:

«Եթե աշխարհում իրավիճակը վատանա, այդ թվում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ կապված, ես ոչ թե ստիպված կլինեմ, այլ բաց կլինեմ պաշտպանական դաշինքների համար: Իսկ հիմա պետք է հույսը դնել միայն Ռուսաստանի և Չինաստանի վրա: Ամերիկան երկերեսանի է: Այնտեղ աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում, այնպես որ կլինեն խնդիրներ, եթե ոչ ատելություն, ապա տհաճություն միմյանց հանդեպ»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ Դուտերտեն հիշեցրել է, որ Ֆիլիպիններն ավելի քան 400 տարի եղել է իսպանական գաղութ, որից հետո շուրջ 50 տարի գտնվել է ԱՄՆ-ի կառավարման ներքո:

Ավելի վաղ Դուտերտեն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներին թույլ չի տա իր երկրին վերաբերվել որպես գաղութի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել