Panorama.am-ը գրում է.

ԲՀԿ-ն դեռևս չի քննարկել և որոշում չի կայացրել՝ ովքեր են  փոխարինելու ուրբաթ օրը պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմում ներկայացրած «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորներին՝ Խաչիկ Մանուկյանին, Հարություն Ղարագյոզյանին և Արտյոմ Ծառուկյանին։

Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, սա բացառապես իրենց քննարկելիք և որոշելիք հարցն է։

«Երբ վերջնական որոշում կլինի, մենք այն կներկայացնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ պատգամավորական մանդատ ստացող որևէ նոր թեկնածուի անուն տալ չի կարող։

Մանդատներ ստացողների թվում շրջանառվում են հետևյալ 3 թեկնածուների անունները՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական, «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի դստեր՝ Նորա Առուստամյանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի տարածքային կազմակերպության ղեկավար Հակոբ Նազարյանի, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերից նախկին նախարար Գևորգ Պետրոսյանի։

Ամբողցջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել