Картинки по запросу ամն թուրքիաԱշխարհը, հատկապես ԱՄՆ-ն, այդպես էլ իր արտաքին քաղաքական կուրսը չփոխեց Թուրքիայի նկատմամբ առնվազն գոնե վերջին երեք նախագահների նախագահության ժամանակ: Թուրքիայի ներսում միշտ խնդիրներ են ստեղծում Թուրքիայի համար քրդերի տեսքով, սակայն չեն թողնում, որ այդ խնդիրները հանգուցալուծում ստանան կա՛մ քրդերի օգտին, կա՛մ Թուրքիայի օգտին: Տպավորություն է, որ մի օղակ հագցված է Թուրքիայի վզին, և ժամանակ առ ժամանակ այն կամ թուլացնում են կամ ավելի ձգում: Մոտ մեկ տարի այդ օղակը թուլացած էր, իսկ հիմա նորից կարծես թե սկսվում է սեղմվել: Թուրքիայի քրդերին կրկին սկսել են զինել, զինվում են անհայտ աղբյուրից, բայց դե բոլորին հասկանալի է, թե որտեղից կարող է այն գալ: Սպասենք դեպքերի զարգացմանը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել