«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով երկու անձ է կալանավորվել։ Ապօրինի անտառահատումների նկատմամբ լինելու ենք չափազանց կոշտ ու հետևողական։ Միաժամանակ շարունակելու ենք անտառների կառավարման եղանակների արդիականացումը։ Գործընթացի վերահսկողությունը լինելու է իմ մշտական ուշադրության կենտրոնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ  քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին»  6-րդ պահաբաժնից ապօրինի հատված ծառերը և փայտանյութը անտառից ապօրինաբար դուրս բերելու դիմաց կաշառք ստանալու հանգամանքները:  Քննչական կոմիտեի տեղեկացմամբ, ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի` «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  հատուկ ջոկատի տեսուչին և նույն  ՊՈԱԿ-ի  «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել