Image resultTwitter միկրոբլոգների ծառայության հիմնադիրներից մեկը՝ Էվան Ուիլյամսը, ներողություն է խնդրել այն բանի համար, որ Դոնալդ Թրամփը կարողացել է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ շնորհիվ միկրոբլոգների ծառայության։ Այդ մասին Ուիլյամսը հայտարարել է The New York Times-ի հետ հարցազրույցում։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տունը գլխավորել ինքը կարողացել է՝ շնորհիվ իր թվիթերյան միկրոբլոգի։ Մեկնաբանելով Թրամփի այդ խոսքերը՝ Ուիլյամս ասել է. «Դրանում Twitter-ի դերը շատ վատն է»։

«Եթե դա ճիշտ է, որ նա նախագահ չէր դառնա, եթե չլիներ Twitter-ը, ապա ներողություն եմ խնդրում»,-հայտարարել է նա։

Սպիտակ տունն այս հայտարարությունը չի մեկնաբանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել