Ներկայացնում ենք կտավատի յուղի օգտակարությունը և թե այն ինչ նպատակով օգտագործել:

Կտավատի յուղի օգտակարությունը պայմանավորված է դրա հարուստ լինելով ճարպային թթուներով, մակրո- և միկրոտարրերով: Օմեգա-3-ի պարունակությամբ այն ձկան յուղից 2 անգամ հարուստ է: Սովորաբար կտավատի յուղ ընդունում են առավոտյան քաղցած վիճակում՝ ուտելուց 20-30 րոպե առաջ:

Յուղը կարելի է խմել նաև քնելուց առաջ կամ վերջին անգամ ուտելուց 20-30 րոպե անց: Յուղի մեկ չափաբաժինը 1 ճ/գ է: Բայց ընդունելուց առաջ բժշկի հետ խորհրդակցեք: Կարող է բավարար լինել օրական մեկ անգամ ընդունելը:

Այն կարելի է նաև որպես մաշկի և մազերի համար դիմակ օգտագործել:

Օգտակարությունն օրգանիզմի համար

1. Նիհարելու համար

Օմեգա-9 օլեինաթթուն, օմեգա-6 լինոլեային թթուն, օմեգա-3 ալֆա- լինոլեային թթուն նիհարելու արդյունավետ ակտիվացուցիչներ են: Օմեգա-9 և օմեգա-6 թթուները նվազեցնում են ախորժակը:

2. Սրտանոթային համակարգի համար

Յուղը պաշտպանում է սրտանոթային համակարգի հիվանդություններից, նորմալացնում է ճնշումը, նվազեցնում է խոլեստերինն արյան մեջ, արյունատար անոթները դարձնում է ավելի էլաստիկ և առողջ: Այն նաև կարող է կանխել սրտի կրկնակի նոպան:

3. Կանացի առողջության համար

Նպաստում է օրգանիզմում հորմոնների նորմալ հավասարակշռությանը, մեղմացնում է դաշտանային ցավերը և դաշտանադադարը:

4. Վերացնում է բորբոքումը

Վերացնում է բորբոքումը գայլախտի, լերդացած արյան, ֆիբրո-կիստոզային մաստոպատիայի դեպքում: Գայլախտի դեպքում այն նվազեցնում է խոլեստերինը, լերդացած արյան դեպքում նվազեցնում է այտուցը և ցավը հոդային հյուսվածքում:

5. Գեղեցկության և երիտասարդության համար

Այս յուղը նորմալացնում է ճարպային գեղձերի աշխատանքը: Դրա հիմքով դիմակներն ունեն երիտասարդացնող, սնուցող, բակտերիցիդային հատկություներ: Այն շատ օգտակար է թարթիչների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել