Похожее изображениеՀայաստանում բուռն զարգացում է ապրել պատվերով իրար դեմ գրելը: Եթե հակառակ թիմերում գտնվողները, մրացակից քաղաքական ուժերը դա անեն, ինչ որ տեղ հասկանալի է, բայց երբ դա անում է աշխատողը իր վերադասի նկատմամբ, կամ հակառակը, դա արդեն` хуже не куда:
Անգամ պատվերով ցույց են անում, որ լուծեն հարկերից խուսափման հարցը, ջրաչափերի ու ջրօգտագործման դեմ նյութեր են տպել տալիս, որ կանխեն մեկ այլ ձուկ արտադրողի շուկա մտնելը... Սա մասնավոր ոլորտում, բա՜ պետական համակարգում...
Երեկոյան ժողով են անում, փակ, գաղտնի ժողով, բայց արդեն առավոտյան թերթերը մանրամասներ են տպում ժողովից: Լսում են , որ մեկը պաշտոն պետք է ստանա և լրատվական դաշտ են նետում անձնական կյանքից այնպիսի տեղեկություն, որը մեղմ ասած, տվյալ անձին պատիվ չի բերում: Ասեմ, սա նաև հստակ նկատելի է իշխանական լծակներին տիրապետող մի քանի պաշտոնյաների մոտ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել