asekose.am-ը գրում է.

Արդեն անդրադարձել ենք, մայիսի 19-ին Ազգային ժողովում գեներալ Մանվել Գրիգորյանի և լրագրող Գայանե Զարգարյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը:

Այժմ ամբողջությամբ ներկայացնում ենք միջադեպի մանրամասները՝ Գայանե Զարգարյանի մեկնաբանությամբ:

Ա՛յ Մանվելի բորտ-ուղեկցողներ ու հաստավզեր, խորհրդարանը Ձեր գծերի եւ Էջմիածին-Երեւան տաքսու «կանեցը» չէ....

Մայիսի 19-ին, խորհրդարանում փոխնախագահների ընտրություններից հետո, երբ պատրաստվում էի գեներալ Մանվել Գրիգորյանից հետաքրքրվել, թե ինչ կարծիք ունի Ադրբեջանի զինուժի վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում միտումնավոր արվող քայլերի վերաբերյալ, ամենակարող գեներալը հարցը դեռ չլսած, ափերից դուրս եկավ, ու իր ոճին ու տաղանդին հավատարիմ մնալով հայտարարեց, որ խորհրդարանում չի կարելի իրեն խանգարել, եւ հարցեր ուղղել:

Ավելին, գեներալը ձեռքով միանգամից հարվածեց տեսախցիկին, եւ երբ փորձ արեց ձեռքերը երակարացնել իմ ուղղությամբ, սույն պարոնին փորձեցի բացատրել, որ նա խոչընդոտում է իմ աշխատանքը: Բայց քանի որ Գրիգորյանը (մարդկային էլիտարի) լրջագույն ջատագովներից է, չշեղվեց իր որդեգրած քաղաքականությունից ու բղավեց թե. «Դավայ դավայ դավայ...»: Սակայն գեներալին ու նրա թայֆային դուր չեկավ այն հանգամանքը, երբ գեներալին հորդորեցի չափը չկորցնել, եւ դավայներով չխոսել….
Գեներալի դահլիճ ներխուժելուց հետո, օպերատիվ կերպով գործի անցան ամենայն հայոց Մանվելի հղփացած ու հոռացած մանկլավիկները, որոնցից մեկը հատկապես հայտարարեց, որ այսուհետ ինքը թույլ չի տալու մոտենալ գեներալ Գրիգորյանին եւ հարցեր ուղղել նրան: 
Սույն մանկլավիկը, ով համառ լուրերի համաձայն, երբեմն-եբեմն ասում են ձայներ բերող է աշխատում, փորձեց լրացնել շեֆի բացը, ու անցնելով կոռեկտության սահմանները ասաց, որ որ ինձ հանգիստ չի տալու…
Ես էլ քեզ՝այ Մանվելի նազիր-վեզիր…
Ուրեմն այսպես. գեներալի փեշերի տակ հավաքված այդ սինքլորին ի գիտություն, որ իր գործը գուցե 24 ժամ գեներալին քծնելն ու նրա ձախը՝ կներեք աջը համբուրելն է, բայց ոչ խորհրդարանում լրագրողի աշխատանքը կուռացիա անելը, հրահանգներ տալն ու վախի մթնոլորտ տարածելը… 
Ա՛յ Մանվելի բորտ-ուղեկցողներ ու հաստավզեր, խորհրդարանը Ձեր գծերի եւ Էջմիածին-Երեւան տաքսու «կանեցը» չէ, որ երբ ինչպես դուք կասեիք ՝ ում ոնց ուզեք «ռուլիտ » անեք… 
Հ. Գ Գրիգորյան Մանվելին էլ կասեմ հետեւյալը. եթե Ձեր ձեռքերը շատ են բացվել «բերնի մեջ տալու», «հետեւին ձեռ տալու» եւ աջ ու ձախ հայհոյանքներ շռայլելու մեջ, ապա կարծում եմ դուք դրսեւորվելու լայն դաշտ ունեք. գեներալը՝ իր բորտ ուղեկցողներով կարող է տեղափոխվել առաջնագիծ, եւ այդ գործողությունները իրականացնել կոնկրետ հակառակորդի դեմ:

Հ.Գ Ճիշտն ասած, այսքանից հետո մարդ չի էլ կողմնորշվում, թե որ կառույցից սկսի Մանվելին ու նրա բրիգադին կարգի հրավիրելու գործընթացը:
Իսկ ավելի լուրջ. եթե ՀՀ-ում կան կառույցներ, որոնք կարող են մտնել այդ ծանր բեռի տակ, եւ «աչոտ» ուզել Մանվելից ու նրա շրջապատից, ապա խնդրում եմ ուշադրություն դարձնել տեսանյությում տեղ գտած այն հատվածին, որտեղ գեներալը բացատրում է, թե ինչու էր հարվածում… 
Հ.Գ Այնպես, որ այն կառույցը, կամ գուցե եւ կառույցները, որոնք ի վիճակի կլինեն ապահովելու Հայաստանի Հանրապետության քաղաքացուս անվտանգությունը, նրանց սխրանքը ոչ միայն հերոսական կլինի, այլ մի բան էլ՝ Մանվելի ասած «էվել... »:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել