Картинки по запросу ծխախոտՎրաստանում մի շատ պատկերավոր օրինաչափություն եմ նկատել: Ադրբեջանական և Վրացական գյուղերի մեջ հստակ տարբերություն կա: Հենց որ ցանկապատը քիչ թե շատ բարվոք վիճակում է, ուրեմն վրացական մասն է սկսում: Հենց որ տան բակում հին, յուղոտ պահեստամասեր չես տեսնում, ուրեմն վրացական կողմում ես: Հենց որ տների արտաքին տեսքը քչից շատից նույնականացված է, ուրեմն վրացական մասում ես: Էսթետիկան կտրուկ աճում է վրացական մասում: Վրացիք խոհանոց են ստեղծել, երգ ու պար, մշակույթ: Ադրբեջանցիքին հավասար հող մշակող չկա: Ցանկացած ազատ շուկայում իրենք են վերցնում մրգի և բանջարեղենի բոլոր նիշաները: Ադրբեջանցիք պրակտիկ են ու ազնիվ, վրացիք էսթետիկ ու ռոմանտիկ (ըստ այդմ հաճախ անպարտաճանաչ): Վրաստանում է առավել պատկերավոր երևում եվրոպայի և ասիայի սահմանը:

Մենք պետք է որոշենք սահմանի որ կողմում ենք ուզում գտնվել: Որորշում կայացնելուց հետո պիտի սկսենք փողոցի բիչոկներից: Ոչմի հարց չի լուծվելու, քանի դեռ փողոցում բիչոկ գցողը հստակ չի գիտակցում, որ նա բարոյական օրենքներից զուրկ է: Էլի կարա գցի, դա իր իրավունքն է, բայց պիտի գիտակցելով գցի: Պիտի մտքով չանցնի, որ իր՝ բիչոկ գցելը, ասենք, ՀՀԿ-ի դեմ բողոքի ձև է: Մինչև դրան չհասնենք, չի լինելու ոչինչ. ոչ տնեսություն, ոչ բանակ, ոչ մշակույթ, ոչ հայու գեն... ոչ էլ գյուղատնտեսություն ա լինելու, մեր գյուղացին լիքը հասց ու պանիր պիտի ուտի, որ ադրբեջանցուն հասնի: Գյուղատնտեսություն չի լինելու, համ էլ, որովհետև ես դրան դեմ եմ: Ես չեմ ապրելու ադրբեջանցիքի մեջ: Խնդիր չունեմ իրենց (ձեզ) հետ, ուղղակի չեմ ապրելու և դա իրենց (ձեր) պրոբլեմն է լինելու, ոչ թե իմ:

Հ.Գ. անվանումները պայմանական են... գլուխ չարդուկեք

#Կարգ_ու_կանոն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել