ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանըYerkir.am-ը գրում է.
 Մայիսի 19-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը: Առաքելության հիմնական նպատակն էր օժանդակել հայկական կողմին ուսումնասիրել երկրի համակարգված վերլուծության շրջանակներում լոգիստիկ կատարողականի ինդեքսի բարձրացման հնարավորությունները՝ առևտրի դյուրացման նպատակով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող բարեփոխումների ինստիտուցիոնալ, կանոնակարգող և ենթակառուցվածքային ուղղություններին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել