Ամերիկացի գիտնականները պատահաբար բացահայտել են արտասովոր հակամարմին, որը միանում է իմունային բջիջներին և ստիպում նրանց հարձակվել քաղցկեղային թարախակույտի վրա։ Այս մասին ասվում է Science Immunology ամսագրում հրապարակված հոդվածում։

Իմունային բջիջները հազվադեպ են փորձում ներթափանցել թարախակույտի մեջ և ոչնչացնել այն ներսից, որի պատճառները դեռևս քննարկման առարկա են մնում բժիշկների ու կենսաբանների համար։ Շատ գիտնականներ կարծում են, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ քաղցկեղային բջիջները կարողանում են մշակել «տագնապի ազդանշաններ», որոնք ստիպում են իմունիտետի «գլխավոր խմբավար» բջիջներին թույլ չտալ իմունային մյուս բջիջներին հարձակվել քաղցկեղային թարախակույտի վրա։

Ավելացնելով այդ հակամարմինները իմունային բջիջների կուլտուրա՝ գիտնականները կրծողների մոտ հայտնաբերել են, որ դրանց հակաքաղցկեղային ակտիվությունը նկատելիորեն բարձրացել է՝ «տագնապի ազդանշան» մշակելու բջիջների կարողության արգելափակման հաշվին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել