ՆԱՏՕ-ի միջազգային գումարտակը, որը հունիսից կտեղակայվի Լատվիայում, կազմված կլինի հետևյալ երկրների 1138 զինվորականից ` Կանադա, Ալբանիա, Իտալիա, Լեհաստան, Սլովենիա և Իսպանիա: Այդ մասին հայտնում է հանրապետության ՊՆ տեղեկատվական sargs.lv պորտալը:
 Լատվիայի պաշտպանության նախարարության տվյալներով` Կանադայի զինված ուժերը Լատվիա կուղարկեն 450 հետևակային մոտոհրաձգային գումարտակից, զրահապատ տրանսպորտային միջոցներ, աջակցության տարրեր և հետախուզական դասակ:

Թվաքանակով երկրորդը կլինի Իսպանիան. 300 հետևակային մոտոհրաձգային գումարտակից, զրահապատ տրանսպորտային միջոցներ, տանկեր, ռազմական ինժեներներ և աջակցության տարրեր:

Իտալիան կուղարկի 160 հետևակային և զրահապատ մեքենաներ: Լեհաստանը կուղարկի տանկային գումարտակ աջակցության տարրերով` կազմով 160 զինվորականներ: Սլովենիան Լատվիա կուղարկի 50 զինվոր, Ալբանիան` 18 ականազերծող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել