Panorama.am-ը գրում է.
 Ազգային ժողովում ավարտվեց հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտնեց, որ փակ քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել է 94-ը:

Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության առաջարկած թեկնածուն՝ Հակոբ Հակոբյանը, որի թեկնածությանը կողմ է քվեարկել  80 պատգամավոր, դեմ` 13,  անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ՀՀԿ-ի առաջադրած Արմեն Աշոտյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ 36 , անվավեր` 2:

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վարդան Բոստանջյանը («Ծառուկյան» դաշինք), որին կողմ է քվեարկել 85, դեմ՝ 7 պատգամավոր, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկած Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 73 պատգամավոր, դեմ՝ 17: Քվեաթերթիկներից 4-ը ճանաչվել է անվավեր:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 81 պատգամավոր, դեմ`11, անվավեր`2:

Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում առաջադրվել է ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 78 պատգամավոր, դեմ`16:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել