Եթե երբևէ երազել եք ունենալ ձեր սեփական ամրոցը, սա ձեր շանսն է։ Իտալիան երկրի ոչ այնքան զարգացած վայրերում գտնվող 103 շինություններ, այդ թվում՝ վիլաներ, իջևանատներ ու ամրոցներ, անվճար է տալիս։ 

Կա միայն մեկ պայման։ Նրանք, ովքեր կստանան այդ անվճար շինություններից մեկը, պետք է պարտավորվեն այն վերականգնել ու զբոսաշրջիկների համար գրավիչ վայր դարձնել՝ հյուրանոց, ռեստորան, ՍՊԱ կենտրոն կամ մեկ այլ տեղ։

Այսպիսով՝ պատկան մարմինները ցանկանում են զարկ տալ տուրիզմին ոչ այնքան զարգացած վայրերում։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 26-ն է։ Այնպես որ, եթե առաջարկը հետաքրքրեց, շտապեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել