Panorama.am-ը գրում է.
 «Ազգային ժողովի առաջին նստաշրջանում մենք տեսանք, որ, ցավոք սրտի, ինչպես ընդունված է ասել, հին ձևերով մեծամասնությունը մերժողական կեցվածք ունի փոքրամասնության նկատմամբ և այս առումով տպավորությունն առաջին նիստի արդյունքներով բավականին գաղջ է»,- Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկման ավարտին իր ելույթում ասաց «Ելք» կուսակցությունների դաշինք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
 Խոսելով կոնկրետ հանձնաժողովների նախագահների պաշտոններում ՀՀԿ խմբակցության և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուների մասին, նա նշեց, որ կողմ են քվեարկելու «Ծառուկյան» խմբակցության առաջադրած թեկնածուներին, չնայած երեկվա քվեարկությունն իրենց մտահոգել է:
 «Չնայած խմբակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք պաշտպանում են Ազգային ժողովում 9 հանձնաժողովի փոխարեն 10 հանձնաժողով ունենալու մեր նախագիծը, բայց դաշինքի մի շարք պատգամավորներ արդյունքում կողմ քվեարկեցին ՀՀԿ-ի առաջակած տարբերակին, ինչի արդյունքում էլ այդ առաջարկությունն անցավ»,- ասաց Ն. Փաշինյանը:
 Նա նշեց, որ ՀՀԿ թեկնածուների վերաբերյալ ունեն նախկինից ոչ շատ տարբերվող դիրքորոշում. «Ընդհանուր առմամբ, դեմ ենք քվեարկելու ՀՀԿ առաջադրած թեկնածուներին, բայց ուզում ենք ընդգծել, որ այստեղ չենք  եկել կողմ կամ դեմ քվեարկելու համար ուղղակի ինքնանպատակ: Կողմ կքվեարկենք ՀՀԿ  առաջադրած թեկնածուներից միայն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված  Գագիկ Մինասյանին՝ հաշվի առնելով նրա անձն ու կերպարը, նաև սրանով փորձելով ուղերձ հղել, որ մենք այստեղ եկել ենք օրենսդրական գործունեության բավականին լուրջ տրամադրվածությամբ և մեր գործունեությունը միտված և ուղղված է լինելու երկրում իրական, բովանդակային փոփոխությունների հասնելու գործին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել