Asekose.am-ը գրում է.

Ասեկոսնեներ են պտտվում այն մասին, որ պայծառատես Անի Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է. ըստ աղբյուրի՝ վերջինիս հաճախ կարելի է հանդիպել հիվանդանոցներում, ինչն էլ փաստում է վերոնշյալը:

Asekose.am-ի հետ զրույցում պայծառատեսը խոստովանեց, որ ինքն իսկապես վերջերս այցելել է բժշկի, բայց դա չի նշանակում, որ առողջական խնդիրներ ունի.

«Այո, ես այցելել եմ բժշկի, միջուցե մի քանի անգամ, բայց դա չի խոսում այն մասին, որ ես առողջական խպնդիրներ ունեմ: Հակառակը, դա եղել է իմ հերթական բուժզննումը, որն անցնում եմ տարվա մեջ մի քանի անգամ»:

Անիի խոսքով՝ այս պահին ինքը զբաղված է իր նոր հաղորդման տեխնիկական աշխատանքներով.

«Ինչպես ավելի վաղ նշել էի՝ զբաղված եմ նոր հաղորդմանս նկարահանումներով, ինչպես նաև տեխնիկական խնդիրներով: Պատրաստում եմ նոր հաղորդում, որը վստահ եմ շատերին դուր կգա, սակայն այս պահն մանրամասներ չեմ ցանականում հաղորդել, թող լինի անակնկալ»:

Խոսելով անձնական կյանքի մասին՝պայծառատեսը խոստովանեց, որ ինքը ուրախ է ու երջանիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել