Asekose.am-ը գրում է.

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ երգիչ Մհերը գաղտնի նշանդրվել է: Լուրի իսկությունը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել Մհերի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարն անհասնելի էր: Մհերի պրոդյուսերը` Գերոգի Հարությունյանը, մեզ հետ զրույցի ընթացքում հաստատեց լուրը:

«Այո, Մհերը նշանդրվել է երեկ: Արարողությունը եղել է նեղ շրջանակներում, որին ներկա են եղել միայն  ամենամոտ մարդիկ»,- ասաց Գեորգին:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ նաև, որ երգչի ընտրյալը արվեստի բնագավառից չէ.նա մասնագիտությամբ մանկավարժ է:

Մեր այն հարցին` ինչու՞ է Մհերն այդ ամենը գաղտնի պահել հանրությունից, Գեորգին նշեց, որ երգիչն իր անձնական կյանքը չհանրայնացնելու իրավունք ունի:

Asekose.am-ը շնորհավորում է Մհերին և նրա ընտրյալին`մաղթելով նրանց երջանկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել