Panorama.am-ը գրում է.

Տեսանյութերի ու ձայնագրությունների վերծանումը լույս է սփռում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց ցուցարարների վրա հարձակման ու բռնության ենթարկելու միջադեպին:

Dailycaller-ի փոխանցմամբ, հարձակվելու հրամանն անվտանգության աշխատակիցներին անձամբ Էրդողանն է տվել:

Ձայնային պրոֆեսիանալ խմբագիր Սալիհ Ֆերադը՝ աղմուկի նվազեցման ու ձայնի բարձրացման շնորհիվ կարողացել է պարզել Էրդողանի հրամաննները՝ «հարձակվեք» և «արի, արի, արի»:

Ճիչերը լսվում են այն բանից հետո, երբ դեսպանատան դիմաց  սև «Մերսեդես»-ի մեջ նստած Էրդողանը մեքենայի կողքը կանգնած թիկնապահին ինչ-որ բան է ասում, վերջինս էլ խոսքը փոխանցում է քիչ հեռու կանգնած մեկ այլ թիկնապահի: Տեսանյութում դրանք պարզ երևում են:

Ամբողցջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել