«Եվրադատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի գործով որոշել է բավարարել ներկայացված միջանկյալ միջոցի կիրառման դիմումը և ՀՀ կառավարությանը հանձնարարել է ապահովել Արամ Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն:


Հանձնարարել է նաև առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում: Այս մասին մեր զրույցում ասաց Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը: «Դատարանը նաև նշել է մատնանշված միջոցների պատշաճ կատարման ձախողումը Հայաստանի կառավարության կողմից կհանգեցնի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտրղանության մասին եվրոպական կոնվենցիայի 4-րդ հոդվածի խախտման»,- ասաց Գյուրջյանը։ ՄԻԵԴ-ը որոշել է նաև առաջնահերթություն շնորհել Հակորյանի դիմումին։ Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանն առողջական խնդիրներ ուներ։ Նրա խոսակցական ֆունցիան վատացած է. դժվար է արտաբերում բառերը: 1 ամիս առաջ նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, սակայն նրա հարազատներն էին հոգում դեղորայքի հետ կապված խնդիրները: Հակոբյանը մեղադրվում է ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, զինամթերք կրելու, պահելու, Փոխադրելու և շենք, շինություններ զավթելու մեջ»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել