«Աժ ՀՀԿ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանին հնարավոր է առաջիկայում տեսնենք գործադիր մարմնում: Տեղեկացնենք, որ մինչ այս, լուրեր էին շրջանառվում, որ Հովհաննես Սահակյանը նշանակվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, փոխարենը երեկ այդ պաշտոնում նշանակվեց Արա Սաղաթելյանը: Հարցին՝ ինչու Ձեզ չնշանակեցին ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, Սահակյանը զարմացավ. «Ինչո՞ւ ինձ պետք է նշանակեին այդ պաշտոնին»: Ի դեպ, մինչ խորհրդարանական ընտրությունները Հ. Սահակյանը նշում էր, որ ինքը իրեն տեսնում է գործադիր մարմնում: «Ժողովուրդ»-ը նախկին պատգամավորից հետաքրքրվեց՝ նման առաջարկ ստացել է, թե ոչ: Հարցին ի պատասխան՝ Սահակյանն անկեղծացավ. «Առաջիկայում ամեն ինչ կիմանաք: Բնականաբար, չեմ ասում գործադիրում անպայման կտեսնենք կամ որևէ տեղ փակագծեր չեմ բացում: Կլինի դատական, թե գործադիր, ամեն ինչ լավ կլինի»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել