Մերիլին Մոնրոն և՛ կանանց, և՛ տղամարդկանց հուշերում կմնա հավերժ: Նրա անկրկնելի գեղեցկությունը, հմայքն ու անիրական կանացիությունը զարմանքի տեղիք են տալիս յուրաքանչյուրին:

Ձեզ ենք ներկայացնում գեղեցկուհու կյանքից 11 փաստեր, որոնք  քչերին են հայտնի:

1. Մերիլին Մոնրոյի իրական անունը Նորմա Ջին Բեյքեր էր: Նա ծնվել է Լոս Անջելեսում, սակայն երբ ընդամենը երկուշաբաթական էր, փոքրիկին հանձնել են այլ ընտանիքի: Ժամանակի ընթացքում նա «փոխել է» 11 ընտանիք:

2. Առաջին անգամ ամուսնացել է 16 տարեկան հասակում, երբ ինքնակամ լքել է դպրոցը:

3. Մերիլինը շիկահեր չի եղել: Նա ի ծնե թուխ մազեր ուներ, սակայն աշխատանքի բերումով փոխել է դրանց գույնը: Նաև դիմել է մի շարք պլաստիկ վիրհատաությունների, ինչպիսիք են քթինը և կոնքերինը:

4. Առաջին անգամ գումար է վաստակել որպես ֆոտոմոդել հանդես գալով: Նրա առաջին հոնորարը կազմում էր ժամում 5 դոլար:

5. Մերիլինը կյանքում երեք ամուսնություն է գրանցել: Տղամարդկանցից վերջինը եղել է Արթուր Միլլերը: Վերջինիս հետ շիկահերը ամենաերկար հարաբերությունների մեջ է գտնվել. այն տևել է շուրջ 4.5 տարի:

6. Վերոհիշյալ Արթուրի հետ ամուսնանալիս Մերիլինը շատ էր ցանկանում երեխա ունենալ: Սակայն բոլոր փորձերն անհաջող էին, քանի որ բոլոր հղիությունները ավարտվում էին վիժմամբ:

7. Տեքստերն անգիր անելը նրա համար ամենաբարդ գործն էր: Բոլորին հայտնի «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմում ընդամենը մեկ արտահայտություն՝ «Ես եմ՝ Շուգարը» ասելու համար գրեթե 60 կադր է նկարահանվել:

8. Իր ամուսիններից մեկին՝ ամերիկյան բեյսբոլի աստղ Ջոդի Մաջոյին, Մոնրոն մի անգամ մոտեցավ տարօրինակ խնդրանքով: Նա խնդրեց իր մահանալու դեպքում ամեն շաբաթ թարմ ծաղիկներ դնել իր գերեզմանին: Ամուսինը համաձայնեց և իր կատարեց իր խոստումը: Մերիլինի մահից հետո նա ամեն շաբաթ երեքական անգամ այցելում էր գերեզմանին և թարմ ծաղիկներ դնում այնտեղ:

9. Սիրելի երաժիշտները երեքն էին՝ Լուի Արմսթրոնգը, Բեթհովենն ու Մոցարտը:

10. Մոնրոն ունի նաև ինքնակենսագրական վեպ, որը կոչվում է «Իմ պատմությունը»: Գիրքը հրատարակվել է մահից միայն 10 տարի անց:

11. Մահացել է երիտասարդ հասակում՝ 36 տարեկանում: Պատճառը քնաբեր դեղերի մահացու, մեծ չափաբաժինն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել