Մի քանի պարզ օրենք, որոնք կօգնեն քեզ դառնալ բոլորովին այլ մարդ: Գրանցեք.

1. Դադարեք անհանգստանալ այն մասին, թե ինչ են ուրիշները մտածում Ձեր ավտոմեքենայի մասին: Հասկացեք, որ ավտոմեքենան փոխադրամիջոց է:

2. Դադարեք մտածել դիզայներական պիտակների և մակնիշների մասին: Ձեր ընկերները թքած ունեն, թե որտեղից եք գնել վերնաշապիկը: Եթե դա նրանց հուզում է, ուրեմն՝ գտեք նոր ընկերներ:

3. Դադարեք բողոքել կյանքի անարդարությունից: Ցանկությունը՝ լինել «մեկ ուրիշ», Ձեզ չի դարձնում «մեկ ուրիշ»: Դուք չեք կարող փոխել Ձեր անցյալը, ծնողներին, շրջապատը, բայց դուք կարող եք սկսել փոխել Ձեր ապագան:

4. Դադարեք մեղադրել ուրիշներին Ձեր ֆինանսական վիճակի համար: Պատասխանատվությունը վերցրեք Ձեր վրա:

5. Դադարեք պարտք վերցնել: Եթե ցանկանում եք մարել պարտքեր, դուք պետք է գիտակցական որոշում կայացնեք այլևս պարտք չվերցնել:

6. Դադարեք ծախսել ձեր գումարները գրքերի վրա, որոնք չեք կարդալու, ֆիլմերի վրա, որոնք չեք դիտելու, խաղերի վրա, որոնք չեք խաղալու, սննդի վրա, որ ցանկալի չէ, որ դուք ուտեք, հագուստի վրա, որ չեք հագնելու, կահույքի վրա, որի կարիքը չունեք: Կարճաժամկետ հաճույքի փոխարեն կենտրոնացեք երկարատև արժեքների վրա: Դադարեք ապրել առանց պլանի և նպատակի: Ստեղծեք պլան և բյուջե:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել