Image result for выборы в иранеՔաղաքական հարցերով իրանցի փորձագետը համաիրանական «Շաբաքե-յե խաբար» լրատվական ալիքով գնահատում է Իրանի նախագահական ընտրությունների ընթացքը և համեմատում դրանք հարևան երկրների հետ:

Առաջին քարը նետվում է Պարսից ծոցի արաբական երկրների միապետների և Ադրբեջանի բռնապետի կողմը, որոնք, ըստ փորձագետի, ոչ թե ընտրվում են, այլ ցկյանս իշխանությունը ստանում են իրենց հայրերից:

Որպես իրանական ընտրությունների ժողովրդավարական բնույթի կարևոր ցուցիչ՝ նշվում է այն փաստը, որ արդեն որերորդ անգամ ո՛չ Իրանի ներսում և ո՛չ էլ արտաքին աշխարհում ընտրություններից առաջ և նույնիսկ դրանց ավարտից ժամեր հետո որևէ մեկը չի կարողանում կանխատեսել հաղթող թեկնածուին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել