Image result for եահկ երևանյան գրասենյանկՄեր մեծագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ մենք շատ ենք սիրում թերագնահատել մեր հակառակորդին, ստորացուցիչ ու սուբյեկտիվ որակումներ տալ նրան:
Էդպես որակումներ տալով էլ մեր «անուղեղ» հարևանը կարողանում է հասնել նրան, որ ոչ միայն իր մոտ է փակում ԵԱՀԿ գրասենյակը, այլ նաև, չնայած հայկական կողմի մեծագույն ջանքերին, հասնում է նրան, որ մեզ մոտ էլ այդ նույն գրասենյակը փակվի: Իրականում դա շոշափելի հարված է մեզ ու հատկապես ԵԱՀԿ-ին:

Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում, որով գործնականում փաստում է, որ ԵԱՀԿ ֆորմատին այլընտրանքներ է փնտրում ու իրողություններ է ֆիքսում, որոնց պայմաններում կարծես ԵԱՀԿ-ն էլ մի տեսակ խաղից սկսում է դուրս մնալ: Այսօր, փաստորեն, եվրոպացիները լծակ չունեն ազդելու Բաքվի վրա: Ու դա շատ լավ երևաց նաև վերջին սահմանային միջադեպի վերաբերյալ նրանց հասցեական քննադատական գնահատականներում: Բան, որ երբևէ տեղի չէր ունեցել:

Իսկ մեր արձագանքը ոչ թե ոգևորության հարթակում պետք է լիներ, այլ ավելի շատ մտահոգության, քանի որ կարծես ռեգիոնալ հարթակում լուրջ սրացումների ենք ականատես լինելու, որտեղ գոնե երկու խաղացողի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի մասով ունենք առավելապես անկառավարելի «գործընկերներ»:
Ու հիմնական հարցը. գիտե՞նք՝ ինչ ենք անելու, թե՞ ըստ իրավիճակի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել