բացել լրահոսը
20.05.2017  01:22

Կինն այս տղամարդուց 55 տարի թաքցրել էր նրա առաջին սիրուց ուղարկված նամակը․ տեսեք, թե ինչ էր ասվում դրանում (Photo)

Դեսից-դենից

Թոնի Թրափանին հիմա 81 տարեկան է: Երբ նրա կինը մահացավ, նա որոշեց հավաքել կնոջ սենյակը և տարօրինակ նամակ գտավ:

   

Նամակը գրել էր Թոնիի առաջին սերը դեռևս 1959 թ,. իսկ կինը դա թաքցրել էր Թոնիից: Նամակում ասվում էր. «Ես տղա ունեցա: Հիմա նա 5 տարեկան է: Թոնի, ես ուզում եմ, որ դու իմանաս՝ նա քո որդին է: Նա լույս աշխարհ եկավ 1953 թ. նոյեմբերի 13-ին»:

Կինը չէր ուզում, որ Թոնին իմանար որդու մասին, քանի որ իրենք երեխա չունեին: Հղիանալու նրա բազմաթիվ փորձերն անհաջող էին:

Թոնին անմիջապես ուղևորվեց որդու մոտ: Այդ ժամանակ Սեմյուել Չայլդրեսն արդեն 61 տարեկան էր:

Հարցին ՝ ինչպես վերաբերվեց այդ հանդիպմանը, Թրափանին ասաց. «Ինչ-որ մեկն իրեն ինչպե՞ս է զգում, երբ նորածին որդի է ունենում»:

Փենսիլվանիայում մեծացած Չայլդրեսը միշտ մտածում էր, որ իր հայրը ստացել էր նամակը և չէր ցանկացել իր հետ կապ ունենալ:

«Ես մորս հարցնում էի՝ ինչ տեսք ունի հայրս, իսկ նա խորհուրդ էր տալիս հայելու մեջ նայել»,- ասում է Սեմյուելը:

Նրանք գտան իրար և կարողացան ներել բոլորին, ովքեր մեղավոր էին իրենց դժբախտության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 81482 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝