ԱՄՆ-ում քաղաքացին բողոքել է, որ իր տանը հանկարծակի մեղուներ են հայտնվել: Պարզվել է, որ տան վերնահարկում եղել են մեղուների փեթակներ, հայտնում է CBS-ը:

 Միջադեպը տեղի է ունեցել Ջորջիա նահանգում: Լիզա Օրմունդտը կանչել է մեղվապահ, որն էլ հայտնաբերել է մեղուներին: Տան վերնահարկում եղել է 120 հազար մեղու և երկու մետրանոց մեղրահաց: Արդյունքում՝ մեղվապահը քամել է ավելի քան 60 լիտր մեղր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել