Բաքվի ճանապարհային ոստիկանության կողմից տուգանքի է ենթարկվել մի մեքենայի վարորդ։ Այս ամենը տարօրինակ չէր լինի, եթե այդ մեքենան չլիներ ավտոքարշակի վրա։ Այսինքն՝ Բաքվի «գաիշնիկները» գումար աշխատելու ավելի լավ միջոց չեն գտել, քան տուգանքի ենթարկել մի վարորդի, որի մեքենան անսարք վիճակում գտնվում է մի այլ մեքենայի՝ ավտոքարշակի վրա։
Այս լուսանկարը հրապարակած կայքը, սակայն, չի տեղեկացնում այս զավեշտալի պատմության ավարտի մասին։ Այսինքն՝ վարորդը վճարե՞լ, թե՞ չի վճարել իրեն վերագրված տուգանքը։ Չնայած Ադրբեջանի նման երկրում այս տուգանքն էլ կպարտադրեն վճարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել