Panorama.am-ը գրում է.
 Թուրքիան  գերմանացի պատգամավորներին կթույլատրի հանդիպել Ինջիրլիքում ծառայություն անցնող գերմանացի զինծառայողների հետ, միայն այն պայմանով, եթե  Գերմանիան  պաշտոնական Անկարային արտահանձնի,  այն  անձանց, ովքեր գերմանական իշխանություններից ապաստան են խնդրել:  
 «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար  Զիգմար Գաբրիելը:
 Վերջինս տեղեկացրել է, որ ներկայումս Թուրքիայից 450 հոգի ապաստան խնդրելու դիմում է ներկայացվել, որից 80-ը բավարարվել է:
«Թուրքիայի իշխանությունը այդ անձանց ձերբակալելու նպատակով ցանկանում է, որ արտահանձնենք իրենց: Սա մի իրավիճակ է, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը շանտաժի է ենթարկում ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի: Սա կտրականապես անընդունելի է»,-ասել է Գաբրիելը:
 Գերմանիայի արտգործնախարարի խոսքերով՝ Թուրքիայի իշխանությունը  բացահայտ կերպով  Գերմանիային ասել է ,որ եթե վերջիններս արտահանձնեն ապաստան խնդրողներնն, այդ ժամանակ գուցե  հնարավոր կլինի տեսակցել գերմանացի զինվորներին:
 Նա նաև անդրադարձել է թեմայի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը՝ նշելով, որ նախարարի օգտագործած արտահայտությունը բազմաթիվ վտանգներ են պարունակում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել