Այսօր ես և իմ գործընկերները եկանք անակնկալի, երբ տաքսիստների իսկ հրավերով պետք է կայանար ԲՀԿ պատգամավորական խմբակցության պատգամավորների հանդիպումը տաքսիստների հետ: Մինչ մեր ժամանումը հանդիպումն արդեն սկսվել էր, բայց ոչ թե մեր, այլ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ, և մենք նպատակահարմար չգտանք միանալ այդ քննարկումներին, քանի որ ակցիայի կազմակերպիչները բազմաթիվ անգամ դիմել էին մեր խմբակցությանը նման հանդիպում կազմակերպելու խնդրանքով և նախապես պայմանավորվել էին հանդիպել մեր պատգամավորների հետ: Հիշեցնեմ նաև, որ տաքսիստների հասարակական նախաձեռնության ղեկավարները օրերս հանդիպել էին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նարիա Զոհրաբյանի ու այլ պատգամավորների հետ, և ԲՀԿ-ն իր պատրաստակամությունն էր հայտնել աջակցել նրանց խնդիրները խորհրդարանում վեր հանելու և լուծում տալու հարցում: Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նարիա Զոհրաբյանի հետ խոսել է ակցիայի կազմակերպիչ «Քաղաքացիական դիրքորոշում և ակտիվ հասարակություն» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը, ով վստահեցրել է, որ այսօրվա ակցիային հրավիրված են եղել բացառապես ԲՀԿ պատգամավորները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել