Картинки по запросу Արևային էներգիաՆոյեմբերյան համայնքում ձևավորվում է արևային էներգիայից օգտվելու մշակույթը: Արևային կայանի տեղադրման համար տարածքն ընտրված է: Այժմ որոշ տեխնիկական հարցեր են շտկվում: Էներգիայի խնայողությունը շատ կարևոր գործոն է, այն ոչ միայն տնտեսապես շահավետ է, այլև կարևոր է էկոլոգիական տեսանկյունից:

Նշենք, որ արևային էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիան բավականացնելու է ամբողջ համայնքի փողոցային լուսավորության և համայնքային հիմնարկների էլեկտրասպառման համար: Նախնական հաշվարկներով՝ արևային էլեկտրակայանի շնորհիվ համայնքը տարեկան խնայելու է 14-15 մլն դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել