Картинки по запросу alievՄայիսի 15-ին հայկական ԶՈւ ուղղությամբ կառավարվող հրթիռի արձակումն անպատասխան չմնաց: ԵԱՀԿ հայտարարության մեջ այս անգամ հստակ նշվում է հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողի՝ Ադրբեջանի անունը:

Չեմ կարծում, թե շատ անսպասելի էր սա կողմերի համար, հատկապես ադրբեջանական ԱԳՆ-ի արագ ու արդեն ԵԱՀԿ ՄԽ քննադատող ելույթի պարագայում:
Միտումն ակնհայտ է՝ միջազգային հանրության ազդեցությունից դուրս գալը... Տարածաշրջանում ԵԱՀԿ միակ գրասենյակի փակմանը հասնելուց հետո ԵԱՀԿ-ի հայտարարությանն ի պատասխան արված ադրբեջանական աձագանքը, համենայն դեպս, դա է ապացուցում:

Միայն թե այդ երկրի հաշվարկները կրկին կարող են սխալ լինել. համանախագահների կողմից բալանսի մշտական պահպանումն այսքան ժամանակ աշխատել է ի շահ Ադրբեջանի: Մի՞թե Ալիևենք մի փոքր չեն գերագնահատում իրենց արժեզրկված նավթային տնտեսության հնարավորությունները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել