Похожее изображение

Պետության համար բնակչության ծերացման հետևանքների հաղթահարումը և տարեցների սոցիալական պաշտպանության խնդիրները օրակարգային են և համարվում են սոցիալական քաղաքականության գերակա ուղղություններից:
Ներկայումս բնակչության ընդհանուր թվաքանակում նկատվում է տարեցների թվի ավելացման միտում: Փաստացի՝ Հայաստանը հայտնվել է ծերացող հասարակությունների դաշտում:

Այս ուղղությամբ վերջին երեք տարիների ընթացքում տեղի են ունեցել կարևորագույն բարեփոխումներ:
Պետության կողմից առաջարկվող նոր ռազմավարության նպատակն է ստեղծել բարենպաստ և առողջ միջավայր տարեց մարդկանց համար՝ ապահովելով նրանց արժանապատիվ ծերացման գործընթացը:

Ռազմավարության հիմքում խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման ներկա համակարգի կատարելագործումն ու խնամքի այլընտրանքային ծառայությունների տրամադրման համակարգի ներդրումն է, տարեցների խնամքի ծառայություններ տրամադրող մասնագետների պատրաստում և վերապատրաստումը և մի շարք այլ գործընթացներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել