Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել խաղաղ ցուցարարների հանդեպ բռնության իրագործմանըPanARMENIAN.Net-ը գրում է.

ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեքենայում նստած անձամբ է հետևել խաղաղ ցուցարարների նկատմամբ իր ու այդ երկրում Թուրքիայի դեսպանատան անվտանգության աշխատակիցների կողմից բռնությունների իրականացմանը: Այս է վկայում «Ամերիկայի ձայնի» հրապարակած տեսանյութը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է թիկնապահներից մեկն ինչ-որ բան ասում մեքենայում նստած Էրդողանին, երբ ակցիայի մասնակիցները բացականչում էին «մարդասպան Էրդողան»: Քիչ անց թիկնապահները հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա և բռնություն գործադրելով՝ ցրում ցույցը:

Ավելի ուշ Էրդողանը դուրս է եկել մեքենայից ու որոշ ժամանակ հետևել ծեծկռտուքին, ապա շարժվել դեպի դեսպանի նստավայրը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։The Armenian Weekly-ի հաղորդմամբ, բախման արդյունքում ցուցարարները ստացել են լուրջ վնասվածքներ ու հարձակումից հետո նրանց վրա արյան հետքեր են եղել։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել