Картинки по запросу առաջնագիծԱյդպես էլ չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր ամեն անգամ Սերժ Սարգսյանի «մենք պատրաստ ենք փոխզիջման» արտահայտությունից հետո սկսում են «հողերը հանձնում են», «7 շրջանը տվեցին» և այլ նման արտահայտություններով «անհանգստանալ»:

Մենք ապրում ենք 21-րդ դարում: Աշխարհի երեսին չկա մի այդպիսի երկիր, որի ներկայացուցիչը կարող է կանգնել ամբիոներում ու գոռալ «Մենք կսատկացնենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան մեր հողերը գրավեն»:

Անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանը ցանկանում է հող տալ, թե չտալ, միևնույն է, նա իր բոլոր հայտարարություններում խոսելու է փոխզիջման ու խաղաղության մասին:

Իլհամ Ալիևը ևս ամեն օր խոսում է խաղաղությունից «Հայեր ամեն օր մեզ կրակում են», «Տվեք Արցախը» և այլն: Նա էլ հո չի կարող հայտարարել «Մենք խաղաղ բնակիչների ենք սպանում», «Մարդկանց վզեր ենք կտրում» և այլն:

Այս ամենը ժամանակակից աշխարհում նրբություններ են, որ բոլոր երկրներն էլ պարտավոր են հետևել:

Եվ վերջապես, Արցախի հող տվող կամ չտվողը հայկական բանակի սպան ու զինվորն է: Ոչ մի միջազգային կառույց, ոչ մի Ադրբեջանի իշխանություն, ոչ մի Հայաստանի/Արցախի իշխանություն չեն կարող այդ հարցը լուծել առանց մեր բանակի հետ հաշվի նստելու:

Իսկ մեր բանակում հող տվող չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել